Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«100 համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»

«100 համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»
26.11.2012 | 15:01

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում նոյեմբերի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա երրորդ համերգային երեկոն՝ «100 համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին» ծրագրի շրջանակներում:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը հանդիսատեսին կներկայացնի Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործություններից: Գեղարվեստկան ղեկավարը և գլխավոր դիրիժորը ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն է:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի հասույթի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ